Վարչապետի նստավայրի առջև՝ Բաղրամյան 26 հասցեում, միջին տարիքի տղամարդը վրան բենզին է լցրել ու փորձել ինքնահրկիզվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Իրավաբան.net-ին տեղեկացրին, որ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը:
Կատարվում է քննություն: