Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը «Մարտիկ» հիմնադրամի չարաշահումների կապակցությամբ հարուցել է քրեական գործ և կատարելու է նախաքննություն:
«Ընթացքի մասին կտեղեկացնեմ»,-գրում է նա:
Անահիտ Բախշյանը նաև կցել է ծանուցագրի նկարը: