Այսօր՝ հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել։
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։
Տարոն Մարգարյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին, Երևանում:
Կրթություն
1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի #177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:
2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:
Աշխատանք
2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար: 2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:
2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
2011թ. նոյեմբերի 15-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ:
2013թ. մայիսի 5-ին և 2017թ. մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով վերընտրվել է Երևանի քաղաքապետ:
2010թ.-ից ԵԿՄ վարչության և նախագահության անդամ է:
1996 թ.-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թ.-ից ` ՀՀԿ խորհրդի անդամ:
1998-2011թթ. ղեկավարել է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:
2012թ. -ից ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:
2017թ.-ից Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգողն է:
2012թ. ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ:
2013թ. դեկտեմբերին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով:
2014թ. փետրվարին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ԲՈՀ-ի Տնտեսագիտության մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2014թ. սեպտեմբերին ընտրվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի տեղակալն է և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը:
Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.
ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2016թ.):
ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2013թ.), «Անանիա Շիրակացի» մեդալով (2008թ.):
ԼՂՀ Նախագահի կողմից՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2016թ.):
ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալով (2011թ.):
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» (2008թ.) և «Անդրանիկ Օզանյան» (2011թ.) մեդալներով:
Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալով (2008թ.):
Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով:
Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով:
Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով:
«Հայաստանի համայնքների միության» կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալով` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար:
ՀՀ ոստիկանության պետի կողմից` «Համագործակցության համար» մեդալով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից՝ ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» (2017թ.) մեդալով, ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալով (2014թ.):
ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյանի անվան» հուշամեդալով (2014թ.):
ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Պաշտպանության բանակ» հուշամեդալով (2014թ.):
Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից` թանգարանային գործում ունեցած ավանդի համար մեդալով:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի կողմից՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալով (2015թ.):
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալով (2015թ.):
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ոսկե մեդալով (2015թ.):
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ «Համագործակցության համար» մեդալով (2015թ.):
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալով (2015թ):
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով (2015թ.):
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից՝ «Ավետիք Իսահակյան» հուշամեդալով (2015թ.):
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ բարձրագույն պարգևով «Ոսկե հուշամեդալով» (2016թ):
«Փոքր Մհեր» կրթահամալիրի «Հայկազունական Փառք» մեդալով (2016թ.):
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և հինգ որդի: