Հրաժարականի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի ղեկավարը

Այսօր՝ հուլիսի 9-ին, համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:

Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել