Նոր Կյանք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի  ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին կառավարությունը որոշում կընդունի վաղը՝ հուլիսի 10-ին կայանալիք հերթական նիստին։

Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի  ղեկավար Գարիկ Սարգսյանի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:

Գարիկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 1-ին հրաժարական է ներկայացրել՝ այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ (նշանակվել է Արարատի մարզպետի պաշտոնում):

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի  համաձայն՝ 2018 թվականի հունիսի 1-ին Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն:

Վերոնշյալ արձանագրությունը Արարատի մարզպետի միջոցով ներկայացվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 11-ի №295-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը: Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել