Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի կենսագրությունը

2018 թվականի հուլիսի 4-ին Արման Կուրեխյանը նշանակվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ 3 տարի ժամկետով: Իրավաբան.net-ը ներկայացնում է դատարանի նախագահի կենագրությունը:

Ծնվել է 1974 թվականին Իջևան քաղաքում:

1991 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:

1996 թվականից մինչև 1998 թվականը ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ Զինված ուժերում:

2000 թվականից եղել է ՀՀ Փաստաբանների միության, այնուհետ` ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

2000 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ում՝ որպես ծրագրի փաստաբան:

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես իրավաբան:

2008 թվականից առ այսօր աշխատում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2018 թվականի հուլիսի 4-ին նշանակվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ 3 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել