Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտնում է, որ եթե օտարերկյա քաղաքացին ունի նաև ՀՀ քաղաքացիություն, այսինքն երկքաղաքացի է, ՀՀ-ում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման, այսինքն բնակության ռեժմի խախտման վարույթ չի կարող հարուցվել և վարչական պատասխանատվության չի կարող ենթարկվել:
Եթե ՀՀ քաղաքացին անձնագիրը կորցրել է կամ բնակվում է անվավեր անձնագրով, դրա համար չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության: Քաղաքացին կարող է դիմել անձնագիրը փոխանակելու կամ կորած անձնագրի փոխարեն նորը ստանալու համար: