Նորանշանակ պետական ծառայողները երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ պետական ծառայողների երդման արարողությունը:

25.06.2018թ.-ին կայացած բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և ծառայության Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչների պաշտոններում նշանակված երկրորդ դասի  խորհրդական Արուսյակ Հարությունի Ալեքսանյանն ու առաջին դասի խորհրդական Հայկ Արմենի Հովհաննիսյանը, ինչպես նաև Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնում նշանակված արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վլադիմիր Հովհաննեսի Մինասյանը երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, անվտանգությունն ու սահմանադրական կարգը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը շնորհավորեց նորանշանակ պետական ծառայողներին և հույս հայտնեց, որ վերջիններս արժանապատվորեն կպահպանեն երդման տեքստում հնչեցրած բոլոր խոստումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել