Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Կանադա

ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Կանադա (Տորոնտո), այնուհետև այցը կշարունակվի դեպի ԱՄՆ (Լոս Անջելես): Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, «Բիզնես Արմենիա»-ի ներկայացուցիչներ Ալինա Եղիազարյանը և Նարեկ Ալեքսանյանը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ներդրողների, գործարար ոլորտի առաջատար կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրանց է ներկայացվելու Հայաստանում ստեղծված նոր հեռանկարների, կառավարության ծրագրային գերակա ուղղություների, համագործակցության հնարավոր ձևաչափերի լայն շրջանակ, որի արդյունքում ակնկալվում է ներդրումներ ներգրավել Հայաստանի տնտեսության համար գերակա ուղղություններում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել