Քննչական կոմիտեի աշխատակիցներից 26-ը չեն ներկայացրել իրենց գույքի ու եկամուտների հայտարարագրերը

Բարձրաստիճան պաշտոնատար անձիք յուրաքանչյուր տարի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին են ներկայացնում իրենց գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրերը:

Այս տարի, մայիսի 24-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիրը չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք, որոնց ցանկը հրապարակվել է:

2017 թվականի հուլիսի 1-ից 2018 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում պաշտոն ստանձնելու հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացրած պաշտոնատար անձանց ցանկի համաձայն իրենց հայտարարագրերը չեն ներկայացրել Քննչական կոմիտեից.

  1. Արտակ Ոսկանյան – Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,
  2. Անդրեյ Բաբայան – Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ,
  3. Արտակ Խաչատրյան – Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,
  4. Արման Սեյրանյան – Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ,
  5. Արգիշտի Գրիգորյան – Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչ,
  6. Արտակ Պետրոսյան – Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետ,
  7. Արգիշտի Քոչարյան – Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ,
  8. Արամ Պողոսյան – Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչ,
  9. Գոռ Թովմասյան – Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչ,
  10. Էդգար Ղարիբյան – Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ,
  11. Կամո Սահակյան – Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ,
  12. Հեղինե Խառատյան – Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչ,
  13. Հովիկ Սարգսյան – Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ,
  14. Հայկ Քյասինյան – Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ,
  15. Հովհաննես Նիկողոսյան – Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի քննիչ,
  16. Հայկ Հարոյան – Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական
    բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ,
  17. Հռիփսիմե Պետրոսյան – Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ,
  18. Ռուդոլֆ Ծատուրյան – Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչ,
  19. Սերգեյ Եղյան – Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական
    բաժնի ՀԿԳ քննիչ,
  20. Սամսոն Մաթևոսյան – Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ,
  21. Սուրեն Կարապետյան – Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
  22. Վահագն Հարությունյան – քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ,
  23. Վիգեն Առաքելյան – Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ,
  24. Վանիկ Սեդոյան – Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ,
  25. Վոլոդյա Մուրադյան – Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
  26. Տիգրան Կարապետյան – Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ:

Ծանոթացեք նաև, թե

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել