Կրթության և գիտության նախարարությունը չի կարող որևէ ուսումնական հաստատության որոշումներ պարտադրել, այս մասին կատռավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Շիրակի համալսարանում ստեղծված իրավիճակին և նոր ռեկտորի ընտրությանը:
«Եթե մեկ անգամ նման քայլի գնացիր, դու կվերածվես Սերժ Սարգսյանի իշխանության: ԿԳ նախարարությունն այս դեպքում փորձել է կողմերին հաշտեցնել, փորձել շփման եզրեր գտնել և գործընկերներ, որոնք հայտնել են, որ իրավիճակն ավելի է սրվել՝ դա այդպես չէ», – նշեց նա:
Նախարարի խոսքով, Շիրակ կատարած այցի ժամանակ տարբեր բևեռներում գտնվող ուսանողները նստել են մեկ սեղանի շուրջ, որոնք հաջող ընթացք են ունեցել։
Խոսելով աշխատանքից հեռացված դասախոսների աշխատանքի վերականգնման խնդրի մասին՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ ինքն իրավասություն չունի համալսարանից հեռացված դասախոսների վերականգնման մասին ռեկտորին հանձնարարական տալու: