Նիկոլ Փաշինյանը խոստացավ վառել պատգամավորի նշած «սև ցուցակը»

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ բարձրաձայնելով տեղեկատվության ազատության խնդիրը։

«Խնդրում եմ, սրա մեխանիզմի հետ կապված մի բան ասեք․ ես նախորդ իշխանության «սև ցուցակի» համար 1-ն եմ եղել, ում արգելված է եղել լուսաբանել, այդ թվում, խորհրդարանում պետական գործունեություն իրականացնելիս՝ պետական լրատվամիջոցներով»։

Նա նշեց, թե ինչպե՞ս պետք լուծվի այն հարցը, որ ժամանակակից «ինֆորմացիայի իշխանության» պարագայում ազատ լուսաբանումներ արվեն՝ հատկապես նախընտրական շրջանում։

Վարչապետը խոստացավ «իշխանական դարակներում» փնտրել այդ «սև ցուցակը» և գտնելու դեպքում վառել, ոչնչացնել այն։

Նա նաև նշեց, որ ընտրություններից առաջ քարոզչական տեսանյութերի համար Հանրային հեռուտատեսությունում անվճար րոպեներ ունենլու ժամանակը նշվել է 17։30-18։00, այն ժամանակահատվածում, երբ քաղաքացիները աշխատանից տուն գնալու պրոցեսում են լինում և պրակտիկորեն չեն հնարավորություն չեն ունենում հետևել դրան։ Նրա խոսքով, այդ ժամերը պետք է վերանայվեն, պետք է վերանայել նաև վճարվող րոպեների գնացուցակը, քանի իր վարչապետի համոզմամբ քաղաքական շատ ուժեր ֆինանսապես հնարավորություն չեն ունենում րոպեներ գնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել