Հարց է ծագում՝ ինչո՞ւ արտահերթ ընտրություններ չանցկացնել հենց հիմա․ վարչապետ

Հայաստանի անկախությունից հետո տեղի ունեցած բոլոր խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյուքնները, բացառությամբ 1991 թվականի նախագահական և 1999 թվականի խորհրդարանական ընտրույթուննրի՝ կեղծվել են։
Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարության ծրագրի ներկայացնելիս, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ հիմա էլ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի կեղծիքով ընտրված օրենսդիր իշխանությունը հեռանա։
Նրա խոսքով, առաջիկայում, գործող կառավարությունը, օգտագործելու է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վրա։
«Հարց է ծագում՝ ինչո՞ւ արտահերթ ընտրություններ չանցկացնել հենց հիմա: Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև «թավշյա հեղափոխության» ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին, և կասկած չկա, որ մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ, եթե դրանք անցկացվեն այսօր: Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ՝ կնշանակի, որ իշխանությունը փոխվել է, բովանդակությունը՝ ոչ, և նոր իշխանությանը առաջ է մղում իշխանությունը պահելու մոլուցքը: Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարում, ինչի շնորհիվ քաղաքական մյուս ուժերը դուրս կգան ցայտնոտից և ընտրական նախապատրաստություններ կտեսնեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել