Հայաստանում չեն լինելու արտոնյալներ, օրենքը հավասարաբար գործելու է բոլորի, այդ թվում՝ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների և նրանք ընտանիքնների անդամների նկատմամաբ։
Այս մասին Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, որպեսզի սա ուրիշների հասցեին սպառնալիք չհնչի, նշեց, որ պետք է ջանքեր գործադրի, որպեսզի այդ սկզբունքն առաջինը գործի իր ընտանիքի, շրջապատի ու հարազատների համար․ «Հպարտ եմ հայտարարել, որ որդիս, ում 18 տարին լրացել է այս տարվա մարտին, և որը պետք է առաջիկա զորակոչին մեկնի ժամկետային զինվորական ծառայության, դիմում է գրել, և կամավոր հիմունքներով ծառայությունն իրականացնելու է Արցախում։ Հասկանալի է, որ այս պայմաններում մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը և պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր և օրինական պատճառներ չունեն՝ ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն իրականացրած երիտասարդներն ու պատանիները»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ գործող և նախկին պաշտոնյաներին կոչ արեց, որ եթե նրանք րենց որդիների համար գտել են զարտուղի կամ կիսազարտուղի ճանապարհներ՝ ներկայանալ զինկոմիսարիատներ և զորակոչվել բանակ։
«Այս ֆոնին ևս մեկ անգամ կոչ եմ անում շուրջ 10․000 մեր հայրենակիցներին, ովքեր գտնվում են արտերկրում և ում նկատմամբ ժամկետային զինծառայությունից խուսափելու պատճառով հետախուզում է հայտարարված, սիրելի բարեկամներ, եղբայրներ, վերադարձեք Հայասատն, մեկնեք ժամկետային զինծառայության և հայրենիքի անվտանգության ձեր բաժին պատասխանատվությունը անպայման ստանձնեք։ Սա նոր Հայաստան է, որտեղից չեն փախչում որևէ՝ այդ թվում բանակից խուսափելու պատճառաբանությամբ»,-ասաց վարչապետը։
Նա կրկին հիշեցրեց, որ ժամկետային զինծառայության համար հայրենիք վերադարձած երիտասարդները, եթե անգամ հետախուզման մեջ են, ապա նրանք չեն ձերբակալվի և հետապնդման չեն ենթարկվի։