ՀՀԿ-ն պատրաստվում է կողմ քվեարկել կառավարության ծրագրին

ՀՀԿ-ն պատրաստվում է կառավարության ծրագրին կողմ քվերակել։ Այս մասին Իրավաբան․net-ի լրագրողին Ազգային ժողովում ասել է ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։

Նա նաև նշել է, որ թեպետ կողմ կքվեարկեն, սակայն ինքն այնտեղ ծրագիր չի տեսնում․ «Այնտեղ կառավարության ծրագիր չկա, բայց մենք չենք խոչընդոտելու ընդունմանը»,-նշեց նա։

Մեր այն դիտարկմանը, թե այդ դեպքում ո՞րն է պատճառը՝ կողմ քվերակելու, Գալուստ Սահակյանը պատասխանեց․ «Դա ձեզ համար չեմ անում, ես գիտեմ ինչ եմ անում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել