Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ «ՀԱՅ ԱՍՊԵՏ» հիմնադրամին տրվել է տարրական հանրակրթական ծրագրով գործունեության լիցենզիա

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել, որով «ՀԱՅ ԱՍՊԵՏ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամին տրվել է տարրական հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն` գրական հայերեն, համակազմի նախատեսվող սահմանային 60 տեղով գործունեության լիցենզիա:

Հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարվել է կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

Հրամանն ընդունվել է մայիսի 17-ին, ուժի մեջ է մտել մայիսի 18-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել