Արայիկ Հարությունյանը՝ հայերենի միասնական ուղղագրության մասին

Դասական ուղղագրության և Լեզվի պետական տեսչության հետագա գործունեության վերաբերյալ հարցերի առնչությամբ` ԿԳ նախարարը նշել է, որ առաջիկա 1-2 տարիներին հայերենի միասնական ուղղագրության հարցը հրատապ չի համարում: Այս մասին Արայիկ Հարությունյանը հայտարարել է «Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի» ժամանակ, տեղեկացնում են ԿԳՆ-ից:

«Որպես նախարար ինձ համար առաջնային խնդիր է օտարագիր, մասնավորապես լատինատառ հայերենի դեմ պայքարը: Մենք պետք է համատեղ ուժերով հասնենք այն բանին, որ հայ մարդը համացանցում գրի գրագետ և հայատառ»,- շեշտել է նա: Ինչ վերաբերում է Լեզվի պետական տեսչության աշխատանքի արդյունավոտությանը` նախարարի գնահատմամբ կառույցը մատնված է եղել անգործության և ոչինչ չանելու համար պետական բյուջեից ստացել է տարեկան մոտ 70 մլն դրամ ֆինանսավորում. «Լեզվի տեսչության աշխատանքի լավագույն գնահատականը հայերենի համատարած ոտնահարումն է` սկսած սոցցանցերում ոչ հայատառ գրելուց մինչև օտարալեզու գովազդներ, հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների լեզու»,- նշել է նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել