ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` դատախազն իրավասու է ընտանիքում բռնության դեպքերում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններով, (այդ թվում նաեւ ծեծը, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հարուցելու քրեական գործ, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը, հայտնում է դատախազությունը:
Նման դեպքում քրեական գործը հարուցվում եւ քննվում է քրեադատավարական օրենքով սահմանված ընդհանուր կարգով, եւ տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում:
Հիմք ընդունելով վերոնշյալ իրավակարգավորումները՝ Լոռու մարզի դատախազության դատախազները, կայացրել են նշված դեպքերով քրեական գործեր հարուցելու որոշումներ: Առաջին դեպքում՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օ-րենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Իսկ երկրորդ դեպքում դատախազը վերացրել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: