2018 թվականի ապրիլի 27-ին ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագիրը, հայտնում է տրանսպորտի նախարարությունը:
Ըստ Համաձայնագրի՝ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կամ տարանցիկ ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով յուրաքանչուր ավտոտրանսպորտային միջոցի համար տրամադրվում է մեկանգամյա թույլտվություն:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ կազմակերպելու մեկանգամյա թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան դիմում և պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝ 900005001277):