ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի նորանշանակ տեղակալ Վլադիմիր Հակոբյանի կենսագրությունը

Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը:

 Իրավաբան.net-ը ներկայացնում է Վլադիմիր Հակոբյանի կենսագրությունը:

Ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 26 Երևանում:

Կրթություն

  • 1988-1998 թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 167 միջնակարգ դպրոցը։
  • 1998-2003 թթ. սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժինը։
  • 2008-2009 թթ. սովորել և ավարտել է ՀՀ ԱԱԾ Գիտաուսումնական կենտրոնը:
  • 2012 թ. հուլիս՝ Իրավապահ համակարգի միջազգային ակադեմիա (ILEA, ք. Բուդապեշտ)։

Աշխատանքային գործունեությունը

  • 2003-2005 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր։
  • 2006-2015 թթ. – ծառայել է ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում՝ հասնելով գլխավոր վարչության բաժանմունքի պետի պաշտոնին։
  • 2015 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար։ Այդ պաշտոնից ազատվել է 2018 թվականի ապրիլի 9-ին:
  • 2018 թվականի ապրիլի 19-ին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական, իսկ նույն թվականի մայիսի 8-ին իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից։

Պարգևներ

  • Մարտական ծառայության մեդալ (2013):
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել