ԱԱԾ-ի կողմից մաքսային ձևակերպումներ իրականացնող ընկերության աշխատակիցներ են բերման ենթարկվել

Ինչպես արդեն այսօր հայտնել էինք, Ազգային անվտանգության ծառայության կողմից գործողություններ են սկսվել՝ ապօրինի հարստացածների բացահայտման օպերացիայի շրջանակներում, ինչի մասին դեռևս մայիսի 19-ին նշել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Այսօր` մայիսի24-ին, ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերություն: Այս տեղեկությունը Իրավաբան.net-ին հաստատեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։ «Այո, կան բերման ենթարկված անձիք»,-նշեց նա։

Ավելի ուշ ԱԱԾ-ն մանրամասներ կհայտնի։

Նշենք, որ «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունը գործունեություն է ծավալում ՀՀ սահմանով անցնող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման ոլորտում։

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը, ըստ ընկերության պաշոնական կայքի, Արմեն Ունանյանն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել