Կրթության և գիտության նախարարը հորդորել է դպրոցականներին քիչ ժամանակ անցկացնել սոցցանցերում

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ասյօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ հորդորել է դպրոցականներին քիչ ժամանակ անցկացնել սոցցանցերում:

«Այսօր մի հարց տվեցին, թե ինչ պետք է անեք հնդկական սերիալների, աշակերտների համար անիմաստ հաղորդումների դեմն առնելու համար, ինչո՞վ ենք դա փոխարինելու: Շատ լավ հարց է: Այս ընթացքում անընդհատ բողոքել են սերիալներից: Ես դեմ եմ սերիալների արգելմանը, փակելուն, ես կարծում եմ, որ զուգահեռ դրանց պետք է ստեղծվեն սերիալներին փոխարինող հետաքրքիր հաղորդումներ, այլ բովանդակություն, որ աշակերտներին հետաքրքիր լինի: Նոր բովանդակության ստեղծման պարագայում վստահաբար սերիալները ռեյտինգ չեն ունենա, դրանք նայող չի լինի, հեռուստաալիքները չեն գնի դրանք, չեն ցուցադրի, կլինեն կրթական ծրագրեր: Գաղափար կա, որ ցերեկային ժամերին ցուցադրվեն հետաքրքիր դասախոսություններ, բացատրություններ տրվեն տվյալ դասի հետ կապված, որպեսզի դպրոցական նյութը մարսելը հեշտ լինի: ԿԳՆ-ում աշխատող նոր թիմի համար կարևոր է, որ կրթությունը հետաքրքիր լինի, դպրոցը հետաքրքիր լինի: Կարճ ժամանակում մենք չենք կարող ստեղծել այդ բովանդակությունը, աշխատանք պետք է տարվի»,- նշել է Հարությունյանը:

Տեսանյութը՝ այստեղ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել