Պարտքերի ներման և արագաչափերի գործարկման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ օրենսդրական լուծումներ ստեղծել. վարչապետի հանձնարարականը

Քիչ առաջ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հանձնարարականներ տվեց օրենսդրական լուծումներ ստեղծել՝  արագաչափերի գործարկման հետևանքով չմարված և կուտակված տույժ-տուգանքների պարտքը ներելու մասին:

Ինչպես նաև քննարկման առարկա դարձնել արագաչափերի և տեսանկարահանող սարքերի  գործարկման  արդյունավետության մասին. «Կարծում եմ  նպատակահարմար կլինի օրենսդրական հնարավորություն մտածել ինչ-որ ժամանակաշրջանով  դրանց գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին»:

Նա հայտնեց նաև, որ մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքը պետք է դադարեցնել և փոխել վերաբերմունքը այդ հարցի հանդեպ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել