ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում և ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես, փոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված օրերը:
Քննությունների համար սահմանվել է հետևյալ գրաֆիկը.
12-րդ դասարան
«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-13.06.2018թ
«Մաթեմատիկա» /գրավոր/- 20.06.2018թ.
«Հայոց պատմություն» /գրավոր/-26.06.2018թ.
«Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք):
9-րդ դասարան
«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-11.06.2018թ.
«Գրականություն» /բանավոր/-14.06.2018թ.
«Մաթեմատիկա» /գրավոր/-17.06.2018թ.
«Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) /բանավոր/-21.06.2018թ.
«Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/-25.06.2018թ.
«Հայոց պատմություն» /բանավոր/-28.06.2018թ.
«Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-քննաշրջանի ընթացքում
4-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը չեն փոխվել.
«Մայրենի» /գրավոր/-02.06.2018թ.
«Մաթեմատիկա» /գրավոր/-05.06.2018թ.
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ից:
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»-08.06.2018թ.
«Հայոց լեզու և գրականություն»-12.06.2018թ.
«Ֆիզիկա»- 15.06.2018թ.
«Օտար լեզու»-19.06.2018թ.
«Մաթեմատիկա»-22.06.2018թ.
«Հայոց պատմություն», «Քիմիա» -25.06.2018թ.
«Ռուսաց լեզու»-27.06.2018թ.
Նշենք, որ քննության օրերի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում հնարավորություն չեն ունեցել լիարժեք պատրաստվել ավարտական և միասնական քննություններին: