Ո՞վ կփոխարինի Մհեր Գրիգորյանին՝ «Արդշինբանկի» վարչության նախագահի պաշտոնում

Մայիսի 12-ին նախագահի հրամանագրով Մհեր Գրիգորյանը նշանակվեց ՀՀ փոխվարչապետ, մինչ այս նա  «Արդշինբանկի» վարչության նախագահն էր:

Մայիսի 14-ին բանկը հայտարարություն տարածեց, որում նշվեց, որ «Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանի ՀՀ փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ Արտակ Անանյանը նշանակվել է Արդշինբանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար»:

Ենթադրվում է, որ հետագայում բանկի վարչության նախագահ կարող  է դառնալ  վարչության 8 անդամ, տնօրեններից մեկը:

Վարչության անդամներն են Արտակ Անանյանը («Արդշինբանկ» ՓԲԸ Ոչ պրոֆիլային ակտիվների կառավարման տնօրեն), Արտակ Արզոյանը («Արդշինբանկ» ՓԲԸ ռիսկերի կառավարման գծով տնօրեն), Արմեն Գասպարյանը («Արդշինբանկ» ՓԲԸ ռազմավարական զարգացման տնօրեն), Արթուր Գյուլազյանը («Արդշինբանկ» ՓԲԸ կորպորատիվ բիզնեսի տնօրեն), Մովսես Էլոյանը («Արդշինբանկ» ՓԲԸ գլխավոր գանձապետ), Հարություն Իսպիրյանը («Արդշինբանկ» ՓԲԸ գործառնական տնօրեն),  Արտակ Խաչատրյանը («Արդշինբնակ» ՓԲԸ  մանրածախ բիզնեսի տնօրեն) և Դավիթ Սարգսյանը, ով զբաղեցնում է բանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը:

Նշենք, որ Դավիթ Սարգսյանը  2013 թվականի մայիսի 8-ից զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը: Դավիթ Սարգսյանը նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է,  թեև բանկի պաշտոնական կայքում նրա կենսագրության մեջ նշված չէ դրա մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել