Ոստիկանությունը լիարժեք կատարում է իր գործառնական պարտականությունները. պարզաբանում

Ոստիկանությունից հայտնում են, որ մամուլում այսօր հրապարակում է արվել, թե ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգործության և օպերատիվ-հետախուզական գործունեություն չի ծավալվում:

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Ոստիկանության աշխատանքը միշտ կրել եւ կրում է ինստիտուցիոնալ բնույթ:

Ոստիկանության և´ ղեկավար կազմը, և´ ստորաբաժանումները լիարժեք կատարում են իրենց գործառնական պարտականությունները, ինչը բխում է օրենքով սահմանված լիազորությունների իրականացման խնդրառությունից, իսկ աշխատանքի արդյունքների մասին հանրությունը կարող է դատել առնվազն վերջին օրերի լրահոսի տեղեկատվությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել