Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի առաջարկությունը.
Անդրեյ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել