Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց պաշտպանության նորանշանակ նախարարին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրեց պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։

Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

«Նիկոլ Փաշինյանը իր խոսքում կարևորեց այն ուղղությունները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք և շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար»,-նշում է Արծրուն Հովհաննիսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել