Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կենսագրությունը

Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Գասպարյանը ազատվել է ոստիկանության պետի պաշտոնից: Իրավաբան.net-ը ներկակացնում է ոստիկանության արդեն նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կենսագրությունը:
Կենսագրական տվյալներ 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Ծնվել է 1958 թ. սեպտեմբերի 9-ին, էստոնիայի ՍՍՀ Տալլին քաղաքում։

1976-1978 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։

1982-1985 թթ. ծառայել է Երևանի ՆԳ վարչությունում, որպես քրեական հետախուզության բաժնի օպերատիվ-հետախուզական խմբի կրտսեր տեսուչ, ապա՝ ՊՊԾ միլիցիայի գնդի միլիցիոներ։

1985-1989 թթ.՝ ուսանել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձագույն քննչական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ և ստացել իրավաբանի որակավորում։

1989-1992 թթ.՝ Երևանի Լենինյան ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ։

1992-1992 թթ.՝ ՀՀ ՆԳ նախարարի օգնական, հատուկ հանձնարարությունների գծով օգնական, Կոտայքի և Աբովյանի ՆԳ բաժնի պետ։

1992–1993 թթ.՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար։

1993–1995 թթ.՝ Սևանի, այնուհետև էջմիածնի, Արմավիրի տարածքային ՆԳ վարչության պետ։

1995 թ.` այլ  աշխատանքի անցնելու կապակցությամբ  ազատվել  է ՆԳՆ համակարգից։

1995–1997 թթ.՝ ՀՀ զինվորական դատախազի առաջին տեղակալ, ապա ՀՀ զինվորական դատախազի պարտականությունների ժամանակավոր կատարող։

1997–2010 թթ.՝ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։

ՀՀ Նախագահի 2001 թ. օգոստոսի 16-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

2010-2011 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։

ՀՀ Նախագահի 2011 թ. սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

ՀՀ Նախագահի 2011 թ. նոյեմբերի 1-ի  հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին։

1992-1995 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

ՀՀ Նախագահի 2016 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-գնդապետի կոչում:

Պարգևատրվել է՝

ՀՀ Նախագահի հրամանագրերով.

  • 1998 թ.՝ «Արիության մեդալ»-ով,
  • 2006 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,
  • 2009 թ.՝ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով։
  • 2000 թ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով։

Պարգևատրվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության և այլ գերատեսչությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից տրված մի շարք մեդալներով և այլ պարգևներով:

Ամուսնացած է, ունի չորս երեխա, յոթ թոռ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել