Մայիսի 11-ին և 12-ին կսահմանափակվի մայրաքաղաքի Սարյան փողոցի երթևեկությունը

Մայրաքաղաքում նախատեսված «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով մայիսի 11-ին՝ ժամը 14:00-23:00-ը և մայիսի 12-ին՝ ժամը 16:00-23:00-ը Երևանի Պուշկին-Սարյան և Թումանյան-Սարյան խաչմերուկների միջև ընկած հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել