ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել՝ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու վերաբերյալ

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել՝ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության
հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին
Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով
հանձնակատար Յոհաննես Հաննին
Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին

Այսօր՝ Եվրոպայի օրը, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարկության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ)
Ղեկավար կոմիտեն (ՂԿ) ողջունում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ղեկավարության
ճգնաժամի խաղաղ լուծումը սահմանադրության շրջանակներում, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանն
ընտրվեց նոր վարչապետ: Մենք շնորհավորում ենք այս գործընթացի բոլոր մասնակիցներին, որոնք
ճգնաժամի ընթացքում ցուցաբերել են ակնառու վճռականություն եւ զսպվածություն, եւ մաղթում ենք նոր
վարչապետին ամենայն բարիք՝ սպասվելիք ծանր աշխատանքում:

Մենք հավատում ենք, որ անցած շաբաթների ընթացքում հայաստանյան հասարակության ցույց տված
հասունությունը ամուր հիմք կձեւավորի անհրաժեշտ, բայց բարդ բարեփոխումների համար, ու եւ՛ ներքին,
եւ՛ արտաքին քաղաքականության որոշումները կշարունակվեն կայացվել մինչեւ այժմ ցույցերը համակած
բարության կառուցողական ոգով:

Մենք նկատի ենք առնում, որ ճգնաժամի հիմքում ընկած են հեռացող իշխանությունների անկարողությունը՝
ապահովելու օրենքի գերակայություն եւ ժողովրդավարական կառավարման գործընթացներ, պատշաճ կերպով պայքարելու կոռուպցիայի դեմ, ինչպես նաեւ տնտեսական պայմանների նկատմամբ հասարակական
դժգոհությունը: Նոր կառավարությունն անկասկած առնչվելու է այս խնդիրներին: Հայաստանի զարգացման
համար առաջին անհրաժեշտ քայլերից մեկը պետք է լինի ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին
համապատասխան ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: Դրանք պետք է առաջնորդվեն այն
օրենքներով, որոնք ներառում են Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների
գրասենյակի (ԺՀՄԻԳ) եւ Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի՝ նախկինում արված
առաջարկությունները: Նման ընտրությունները կհաստատեն օրինակարգ իշխանություն՝ փոփոխություններ
անելու ուժեղ մանդատով, որից ընդհանուր առմամբ կշահի հասարակությունը:

Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որն արդեն վավերացվել է
Հայաստանի Ազգային ժողովի կողմից, լավ հիմք է տալիս բարեփոխումների համար, որոնք անհրաժեշտ են
երկրի ազատ եւ ծաղկուն ապագան ապահովելու համար: ԵՄ-ն պետք է աջակցի այս բարեփոխումներին եւ
դիտարկի հետագա ֆինանսական օգնության տրամադրումը՝ ամրապնդելու այդ փոփոխությունները, եթե
նման անհրաժեշտություն ծագի:

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն նաեւ կոչ է անում նոր իշխանություններին սերտորեն աշխատել
քաղաքացիական հասարակության հետ եւ օգտվել այն խորհուրդներից եւ փորձառությունից, որ կարող են
տրամադրել ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, ինչպես նաեւ առանձին կազմակերպություններ՝
Հայաստանին սպասվող այդքան անհրաժեշտ քայլերի մասին իրազեկելու եւ դրանց աջակցելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել