«ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցության ամրապնդումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի շահերից». Մեդվեդև

ՌԴ վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության պաշտոնական կայքից:

«Վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութահումանիտար հարաբերությունների հետագա զարգացումը, տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցության ամրապնդումը բխում են Հայաստանի և Ռուսաստանի շահերից»,- նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել