Հայաստանի համայնքների ղեկավարների պահանջը՝ ՀՀ Ազգային ժողովի բոլոր չորս խմբակցություններից

Հայաստանի համայքների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մենք՝ Հայաստանի համայնքների ղեկավարներս, խորապես անհանգստացած ենք երկրում տիրող տևական և խորը ճգնաժամով, որն արդեն սպառնում է մեր պետականությանն ու անվտանգությանը,

Այս օրերին բացարձակապես նշանակություն չունի թե ով որ կուսակցությունից է։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք,

Հիմնվելով մեր ժողոդրվի կողմից մեզ տրված հավաքական մանդատի վրա, բոլոր քաղաքական ուժերից, ՀՀ Ազգային ժողովի բոլոր չորս խմբակցություններից խստորեն պահանջում ենք.

– պետականության, պետության կայունության, երկրի անվտանգության և մեր քաղաքացիների իրավունքների ապահովման հանձնառություն և բարձր քաղաքական պատասխանատվություն,

-անհապաղ և առանց նախապայմանների նստել երկխոսության, այդ մասին անհապաղ և համատեղ հայտարարել ՀՀ քաղաքացիներին,

-բանակցությունների ողջ ընթացքում դադարեցնել քաղաքական ակցիաները,

-հանդես գալ լարվածությունը թուլացնող հայտարարություններով,

– առաջիկա մի քանի օրվա մեջ համատեղ մշակել և հանրությանը ներկայացնել ստեղծված ճգնաժամի լուծման ճանապարհային քարտեզ, որը պետք է հիմնվի իրավունքի, ՀՀ Սահմանադրության և ժողովրդի պահանջների վրա։

Այն պետք է ներառի,

Ա) ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների փոխհամաձայնեցված ժամկետը,
Բ) Մինչև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը ՀՀ ժամանակավոր կառավարության ամբողջական ու փոխհամաձայնեցված կազմը։

Հայաստանի համայնքների միություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել