Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին արհեստական խոչընդոտներ ստեղծելուց

Այսօր առավոտից փակվել են Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ: Այս ամենի հետևանքով անհնարին է դարձել որոշ երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպումը: Դրանից բացի, երբեմն գրեթե անհաղթահարելի խոչընդոտների հետևանքով քաղաքացիները չեն կարողանում ժամանակին հասնել «Զվարթնոց» օդանավակայան և ուշանում են նախատեսված չվերթներից:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Ստեղծված իրավիճակն ունի բացասական հետևանքներ ինչպես անհատապես քաղաքացիների, այնպես էլ երկրի տնտեսության մի շարք ճյուղերի բնականոն գործունեության համար:

Ճանապարհային երթևեկության անխափան ընթացքը և անվտանգությունն ապահովելու նպատակով՝ նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին երթևեկության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել