Ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանը արձագանքեց ԵՊՀ-ի հայտարարությանը՝ նրան դիպլոմ հանձնելու վերաբերյալ

Երեկ Երևանի պետական համալսարանը հայտարարություն էր տարածել, որ դեմ չէ դիպլոմ հանձնել թավշյա հեղափոխություն շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանին, սակայն այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նման մտադրություն չունի:

«Եթե մտադիր լինեի վերցնել, ապա վերջին 23 տարիների ընթացքում կվերցնեի»,-նշեց նա:

ԵՊՀ հայտարարության  մեջ մասնավորապես ասվում էր. «Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաև մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար: Միևնույն ժամանակ Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել