Այս օրերին, ներքաղաքական իրավիճակից օգտվելով, սոցցանցերում հայտնվել են կեղծ օգտատերեր, որոնք ներկայանում են հոգևորականի անուններով և իրենց գրառումներով ատելության ու թշնամանք հրահրում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք.
«Նման պարագաները մենք պետք է հետևողականորեն ներկայացնենք հանրության ուշադրության և հորդորել անտեսել և մերժել նման դատապարտելի կեցվածքը:
Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որևէ կառույցում և թեմում Տեր Հակոբ Մամբրեյան անունով հոգևորական գոյություն չունի»: