Մենք ետ քայլ չենք անելու. Նիկոլ Փաշինյան

«Հիմա փորձում են հարցը ներկայացնել, թե ով պետք է լինի վարչապետ: Հարցը դրա մասին չէ, այլ թե արդյո՞ք կարողանում ենք քաղաքական այս ճգնաժամը լուծել, թե խորացնել այն:  Շատ պարզ ընտրություն է: Եթե Հանրապետականը չի ուզում լուծել ճգնաժամը, ապա ճգնաժամը կխորանա: Եթե որևէ մեկը կասկածում է, որ մենք որևէ պարագայում ետ քայլ ենք անելու, սխալվում է: Եվ մենք թույլ չենք տալու, որ ժողովրդի հաղթանակը որևէ մեկը խլի»,- այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանը ասաց լրագրողների հետ հանդիպմանը, որտեղ նախատեսվում էր Փաշինյանի և Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը:

Ինչպես հայտնել ենք, Կարեն Կարապետյանը հրաժարվել է հանդիպել՝ այն տվյալ ֆորմատով անարդյունավետ համարելով:

https://www.facebook.com/Iravabannet/videos/1223254724444277/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել