Ոստիկանությունը ներկայացրել է ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից ելքի մասին օրենքի նախագիծը

Ոստիկանությունը հանրային քննարկման  է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նշվում է, որ ներկայումս օտարերկրացիների Հայաստան մուտք գործելու և Հայաստանից ելքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով, իսկ ՀՀ քաղաքացիների համապատասխան հարաբերությունները օրենսդրական կարգավորում դեռևս չեն ստացել:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Օրենքի ընդունման արդյունքում գործող քաղաքականության մեջ, ըստ էության, փոփոխություններ չեն ակնկալվում:

 արգավորման նպատակը և բնույթը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված գործընթացների հստակ կարգավորումը:

Ակնկալվող արդյունքը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագծով կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները, իրավակիրառ պրակտիկայում կնվազեն կամայականությունների դրսևորման դեպքերը, կլրացվեն ու կվերանան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերություններում օրենսդրական բացերն ու հակասությունները:

Նախագիծն այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել