Արցախի գլխավոր մարտահրավերը Սերժ Սարգսյանն էր. Արմեն Գրիգորյանը՝ արցախցիներին

«Մերժիր Սերժին» շարժման ղեկավար Արմեն Գրիգորյանը Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ նշեց, որ նրան հաճախ են դիմում Արցախի անվտանգության հետ կապված հարցերով: Նա կոչով դիմեց արցախցիներին և նշեց, որ Արցախի գլխավոր մարտահրավերը Սերժ Սարգսյանն էր:

«Սերժ Սարգսյանի կառավարման օրոք Հայաստանից արտագաղթել է 370. 000 քաղաքացի, պետական պարտքը ավելացել է 5 միլիարդով, ՀՀ-ում 1 միլիոն քաղաքացի աղքատության մեջ է ապրում: Սերժ Սարգսյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում մենք հայտնվել ենք ապրիլյան պատերազմում և ունեցել ենք մարդկային և տարածքային կորուստներ: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ կարելի է հստակ պնդել, որ այս շարժումը չեզոքացրել է Արցախի ամենագլխավոր վտանգը:  Սա է այն գլխավոր ելակետը, որոնցով պետք է սկսել քննարկել շարժման և Արցախի անվտանգության հարցերը»,-նշեց Արմեն Գրիգորյանը:

https://www.facebook.com/Iravabannet/videos/1222597477843335/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել