Ի՞նչ կենսագրություն ունի ՍԴ դատավորի թեկնածու Էմիլ Բաբայանը

Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում:  Իրավաբան.net-ը ներկայացնում է ՍԴ դատավորի թեկնածուի կենսագրությունը:

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թվականի հոկտեմբերի 2, քաղաք Երևան

Կրթություն
2002-2003 Լեյդենի համալսարան, Հոլանդիա: Մագիստրոս, միջազգային իրավունք` միջազգային քրեական իրավունք մասնագիտացմամբ, 2000-2001 Հայաստանի Ամերիկյան համալսարան, մագիստրոս, «Համեմատական սահմանադրական և միջազգային գործարար իրավունքե մասնագիտացմամբ, 1994-1998 Երևանի «Վարդանանց» համալսարան, բակալավր, իրավագիտություն:

Աշխատանքային գործունեություն
2012թ. հունվարի 9-ից` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ,

2008թ.հուլիսի 11-2012 հունվարի 9` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

2003- մինչ այժմ` Հայաստանի Ամերիկյան Համալսարան, իրավագիտության ֆակուլտետ,

Դասախոս, դասավանդվող առարկաները`
«Ղարաբաղյան հակամարտություն», «Ցեղասպանություն հասկացությունը միջազգային իրավունքում», «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա»,

2006-2008թթ. ՀՀ Արդարադատության նախարարություն, Արդարադատության նախարարի տեղակալի օգնական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ,

2004-2006թթ. «Ֆորումե» իրավունքի կենտրոն, ծրագրի ղեկավար,   2002 մարտ – 2002 օգոստոս Հայաստանի ամերիկյան համալսարան՝ իրավագիտության բաժնի գիտաշխատող,   1998 – 2000թթ. Հայ-չինական համատեղ ձեռնարկություն «Պեկին» ՍՊԸ՝  իրավախորհրդատու:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Էմիլ Բաբայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական:

Այլ տվյալներ
1995-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:  Ունի արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային կոչում:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական է:
 

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել