Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել.
«Ուժը կորցրած ճանաչել Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի «Արմեն Գևորգյանին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» ՆՀ-265-Ա հրամանագրի 2-րդ կետը»,-նշված է հրամանագրի մեջ:
Իսկ վերոնշյալ հրամանգրի երկրորդ կետում նշվում է. «Վարդան ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»:
Այսինքն, Վարդան Մակարյանի նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը չեղյալ է համարվել: