Կոչ ենք անում ձեռնպահ մնալ հորինվածքն իրականություն ներկայացնելու ձեռնարկներից. ոստիկանություն

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ աշոտ Ահարոնյանը հայտում է, որ սոցցանցի որոշ օգտատերեր ոստիկանության ծառայողների անձնական էջերից կամ ոստիկանության պաշտոնական կայքից վերցնելով ոստիկանության ծառայողների լուսանկարները` դրանք օգտագործում են ապատեղեկատվություն տարածելու և կեղծ մթնոլորտ ստեղծելու համար:

«Կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և ներքին զարգացումներին չի միջամտում: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ հորինվածքն իրականություն ներկայացնելու ձեռնարկներից»,- նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել