Վահրամ Բաղդասարյանը ցավակցական ուղերձ է հղել՝ Նվեր Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ցավակցական ուղերձ է հղել՝ ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Նման երևույթները ստվերում են մեր երկրի հեղինակությունը, մեզ՝ հայերիս, հարիր չէ եղբայրասպանությունը: Խստորեն դատապարտում ենք նման երևույթները:

Ցավակցում ենք սիրելի Նվեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին, բարեկամներին, ԵԿՄ ընկերներին ու գործընկերներին: Մեր երկրում նման երևույթները պետք է արմատախիլ արվեն»,-նշված է ուղերձում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել