Պետք է բոլոր ձերբակալվածները ազատ արձակվեն. ԵԽԽՎ ներկայացուցիչներ

ԵԽԽՎ-ի Հայաստանի վերաբերյալ մոնթինորինգի խմբի համազեկուցողներ Ջուզեպպե Գալատին (Իտալիա) և Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) արձագանքել են Երևանում տեղի ունեցած վերջին զարգացումներին:

«Ողջունում ենք Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու խիզախ քայլը՝ երկրում առկա լարվածությունը մեղմելու նպատակով: Հուսով ենք, որ դա կբերի նոր և կառուցողական երկխոսություն երկրում բոլոր քաղաքական ուժերի միջեւ `նպատակ ունենալով գտնել առկա իրավիճակի կայուն լուծումը՝սահմանադրական դրույթներին համապատասխան», – ասել են  համազեկուցողները:

Նրանք ընդգծել են նաև, որ խաղաղ ցույցերին մասնակցելու ընթացքում բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն և խաղաղ հավաքների իրավունքը պետք է հարգվի: Հայտնել են, որ կշարունակեն հետևել հայաստանյան իրադարձություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել