Ես գնում եմ Փաշինյանի հետ հանդիպման. Կարեն Կարապետյան

Քիչ առաջ ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն արեց, որ այս պահին գնում է հանդիպման ԱԺ պատգամավոր և անազատության մեջ գտնվող նիկոլ Փաշինյանի հետ.

«Այսօր մենք որոշում ենք կայացրել, դիմելու եմ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից պատգամավորների վերաբերյալ իր միջնորդությունը հետ վերցնի: Այս պահին ես գնում եմ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, որ լուծում գտնեք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նա հավելեց, որ վաղվա օրը՝ ապրիլի 24-ը, կարևոր է և պետք է աշխարհին ցույց տալ, որ ամենաբարդ խնդրի դեպքում էլ կարող են տրամաբանական լուծում գտնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել