Ոստիկանական ուժեր են կենտրոնացվել կառավարության շենքի մոտ: Հատուկ պահպանության տակ է նաև Մելիք Ադամյան փողոցը, որտեղ գտնվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբը:
Հատկանշական է, որ ոստիկանությունը պահպանությունը իրականացնում է քաղաքացիական մեքենաներով, որոնց վրա չկա ոստիկանության տարբերանշանը, իսկ մեքենաներից մի քանիսի վրա էլ չկա պետհամարանիշ:
Նշենք, որ մի քանի րոպե անց՝ 19:00-ին, սկսվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը: