Ցուցարարները փակել են Արշակունյաց պողոտային Խանջյան-Տիգրան Մեծ տանող երթևեկելի հատվածը: Տեղում են նաև բազմաթիվ ոստիկնաններ, որոնք փորձում են պատ կազմել և թույլ չտալ ցուցարարներին փակել նաև մյուս՝ դեպի Նժդեհի փողոց տանող հանտվածը:
Ոստիկանների թիվը գնալով աճում է: Ցուցարարները վանկարկում են. «Ոստիկանը մերն է»:
Վարորդները ազդանշաններ են հնչեցնում՝ իրենց աջակցությունը հայտնելով ցուցարարներին: