Առաջարկվում է հունիսի 23-ը նշել որպեu հանրային ծառայողի oր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծով, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում հունիսի 23-ը նշել որպեu հանրային ծառայողի oր: Նախագծի ընդունմամբ հասարակության մեջ հանրային ծառայողի դերն ու նշանակությունը կարևորելու ևս մեկ հնարավորություն կստեղծվի:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս ՀՀ-ում հանրային ծառայության կամ հանային ծառայողի հատուկ օր չի նշվում:

Հունիսի 23-ը ՀՀ-ում որպես հանրային ծառայողի օր նշելու առաջարկը ներկայացվել է Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ վերոնշյալ նախաձեռնությունը և նախագիծը քննարկվել են Հանրապետական եռակողմ հանձնաժողովի 2018 թվականի մարտի 23-ի նիստում և հավանության արժանացել: Հանրապետական եռակողմ հանձնաժողովի որոշմամբ նախագիծը դրվել է շրջանառության:

Ըստ էության հանրային ծառայողը հանրային բարիք ստեղծող է, ում աշխատանքն ուղղված է ողջ հասարակության համար նոր արդյունքի ստեղծմանը: Հաշվի առնելով հանրային ծառայողի առաջնային դերը ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման գործում, ինչպես նաև հիմք ընդունելով այս առումով առկա միջազգային փորձը՝ սույն նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր:

Հարկ է ընդգծել նաև, որ մի շարք երկրներում հունիսի 23-ն արդեն իսկ նշվում է որպես պետական հատվածի աշխատողների օր: Օրինակ՝

  • Ղազախստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի համաձայն՝ 2014 թվականից հունիսի 23-ը Ղազախստանում նշվում է որպես պետական ծառայողի օր:
  • Ղրղզստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 4-ի թիվ 1 որոշմամբ հունիսի 23-ը ընդունվել է որպես պետական և համայնքային ծառայողի օր: Այդ օրը, համաձայն Ղրղզստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 22-ի N 242 որոշման, նշվում էր նաև նախկինում, սակայն կոչվում էր պետական ծառայողի օր:
  • Ուկրաինայի նախագահի թիվ 291/2003 հրամանագրի համաձայն՝ 2003 թվականից հունիսի 23-ը Ուկրաինայում նշվում է որպես պետական ծառայության օր:

Չնայած ՄԱԿ-ի կողմից հունիսի 23-ը հռչակված է որպես հանրային ծառայության օր, որոշ երկրներում այն ընդունված է որպես հանրային կամ պետական ծառայողի օր: Նախագծով առաջարկվում է, որ այն ավելի հասցեավորված լինի և նշվի որպես հանրային ծառայողի օր:

Նախագծի ընդունմամբ հասարակության մեջ հանրային ծառայողի դերն ու նշանակությունը կարևորելու ևս մեկ հնարավորություն կստեղծվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել