Ձերբակալվածներից Տիգրան Մազմանյանը դեռ ազատ չի արձակվել

«Հայաստանի հանրային ռադիոյի» շենք մուտք գործելու գործով ձերբակալվածներից Տիգրան Մազմանյանը դեռ ձերբակալված է։ Նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը մերժել է ձերբակալման դեմ ներկայացված բողոքը։

Նա նշեց, որ նորից բողոք կներկայացնեն։

Նշենք, որ Տիգրան Մազմանյանը կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու համար։

 

Фото Տիգրան Մազմանյան.
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել