Ցուցարարները շարժվում են դեպի Ազգային ժողով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և իր համակիրները այս պահին նորից շրջափակեցին Ֆրանսիայի հրապարակը, որը վաղ առավոտից բաց էր: Այժմ ցուցարարաները շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա:

Նշենք, որ վաղ առավոտից ոստիկանները Բաղրամյան փողոցից հեռացրել էին փշալարերը և այնտեղ ոստիկանական ուժերի կուտակումներ այլևս չկան:

Շարժման կազմակերպիչը հայտնեց նաև, որ իրեն տեղեկություններ են հասել՝  տարբեր համալսարաններում, ուսումնական հաստատություններում դռները փակել են և մարդկանց չեն թողնում դուրս գալ շենքից և միանալ իրենց:

Այժմ ցուցարարները հասնում են Սահմանադրական դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել